Notice

This multimedia story format uses video and audio footage. Please make sure your speakers are turned on.

Use the mouse wheel or the arrow keys on your keyboard to navigate between pages.

Swipe to navigate between pages.

Let's go

Վերաիմաստավորելով հետարդյունաբերական քաղաքները

Logo https://urbanista.pageflow.io/postindustrial

Մենյու

Goto first page

Աբովյան

 
Goto first page
Goto first page
1962 թ-ին, ճարտարապետներ Լևոն Չերքեզյանի, Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի և Հրաչյա Պողոսյանի շնորհիվ Երևան-Սևան ճանապարհին գտնվող Էլար գյուղը կարճ ժամանակահատվածում վերածվեց  քաղաքի՝ շրջապատված տարատեսակ գործարաններով:
Goto first page
Ժամանակին յուրաքանաչյուր աբովյանցու համար սովորական բան  էր տանը ունենալ ռադիո-զարթուցիչ և հպումով միացվող լուսամփոփ, որոնք արտադրում էր Աբովյանի «Սիրիուս» գործարանը։ Հենց այս գործարանը, քաղաքի մյուս գործարանների հետ   խթան հանդիսացավ, որպեսզի Էլար գյուղը մեկընդմիշտ վերածվեր Աբովյան քաղաքի։
Goto first page






Նախկինում Աբովյանի միջով էր անցնում Երևան-Սևան մայրուղին, որի հանդիպակաց կողմերում` միմյանց հարևանությամբ, ժամանակին հիմնվեցին «Չափիչ» ու «Սիրիուս» գործարանները: Դրանք մագնիսի պես սկսեցին ձգել  երիտասարդ ճարտարագետներին:
Goto first page
«Ամեն առավոտ, ժամը  9-ին «Սիրիուս»-ի անցակետերից ներս էր մտնում մոտ 10 հազար աշխատակից։ Մարդիկ, աշխատելով նույն գործարանում, տարիներով  կարող էին իրար չհանդիպել», - հիշում է «Սիրիուս» գործարանի նախկին աշխատակից Էդուարդ Մելիքսեթյանը:

Այսօր երբեմնի արդյունաբերական հսկաները անգործությունից քայքայվում են, և միայն դրանց փոքր հատվածում ոչ մեծ արտադրամասեր են գործում:
Goto first page
Աբովյանը Երևանի արբանյակ քաղաքներից ամենաերկակին է:  Անչափ խիտ ծառուղիներով պատված փողոցներին զուգահեռ` քաղաքի սրտում սփռված հսկայական ամայի տարածություններ կան:
Goto first page
Քաղաքը ստեղծած գործարանների փակմամբ Աբովյանում  ամայացան տարածքները, որտեղ նախատեսվում էր կառուցապատում իրականացնել:
Goto first page
2006 թ.-ին Աբովյանի բնակչության թիվը կազմել էր 44.5 հազար մարդ, սակայն իբրև  հեռանկարային հաշվարկային թիվ էր ընդունվել 60 հազարը, ինչը առաջացնելու էր նոր բնակֆոնդի ստեղծման անհրաժեշտություն:
Goto first page


Այդ նպատակով «Հայնախագիծ» կազմակերպությունում կազմվեց
Աբովյանի գլխավոր հատակագծի
թարմացրած տարբերակը, 
որի հեղինակներից է Սերգեյ Ամիրաղյանը:
Այն նախատեսում էր դեռ խորհրդային
տարիներից կիսատ թողած բնակելի թաղամասերիկառուցում, ինչպես նաև
այսօր քաղաքի սրտում ամայի 
տարածքների բարեկարգում:

Goto first page
Քաղաքի վարչական հատվածը,  «Սիրիուս» ու «Չափիչ» գործարանների միջև ընկած ամայի տարածքը նպատակային օգտագործելու համար  սկսնակ ճարտարապետ Գարիկ Խաչատրյանն առաջարկում է այն տրամադրել տեխնոպարկի ստեղծման համար:
Goto first page


Իր դիպլոմային աշխատանքում Գարիկը ներկայացնում է  լքված վարչական շենքերում ու արտադրամասերում գնդի տեսքով ու ներսից բազմահարկ թեքահարկերից բաղկացած ցուցասրահի նախագիծ: Այսպիսի տեխնոպարկը հնարավորություն կտա Կոտայքի մարզի սկսնակ  ճարտարագետներին աշխատանք գտնել իրենց տներին ավելի մոտ, ոչ թե Երևանում:
Goto first page

Fullscreen
«Չափիչ» գործարանի գլխավոր չափագետ Կառլեն Ավետիսյանը տարիներ շարունակ հավաքագրել է ռադիոտեխնիկայի հայաստանյան արտադրության պատմությունը՝ արխիվացնելով դրանք ապագա սերունդների համար:

 «Չափիչ» գործարանի գլխավոր չափագետի համար օրինակ են ծառայում  Վիլնյուսի, Լվովի, Գորկիի նմանատիպ թանգարանները, որտեղ պահպանվում էարտադրական մի ամբողջ դարաշրջանի  պատմությունը։ Չափագետ Ավետիսյանը  հպարտությամբ նշում է՝ 28 տարում արտադրել են 78 տեսակի սարքավորում, ինքն անձամբ  մասնակցել է բոլոր 78-ի փաստաթուղթ ստանալուն, քանի որ առանց չափագետի մակագրության փաստաթղթերը  ստորագրելու իրավունք չունեին։

«Արտադրել ենք օսցիլոգրաֆներ, կայունացուցիչներ,  բարձր հաճախականության սարքեր: Երեք արտադրամաս ունեինք, որոնք վերջնական արտադրանք էին տալիս։  Մեր բաժինը բաղկացած էր ութ լաբորատորիայից, 12 մասնագիտությամբ: Չափագիտությունում 17 տեսակի տեսակի մասնագիտություն կա, , 12-ը`ունեինք»,- հիշում է Ավետիսյանը։«Մի գործարանը (ԽՍՀՄ տարածքում) հաճախականության սարք էր արտադրում, մեկը՝ գեներատոր, մյուսը՝ չափիչ գծեր: Ամենահարավայինը մենք էինք՝ Աբովյանի «Չափիչ»-ը, հետո Մախաչկալա, Կրասնոդար, Կուրսկ, Մոսկվա, Լենինգրադ, երկու հատ Կիևում, երկու հատ Գորկիում..»,- հիշում է չափագետ Ավետիսյանը։

«Չափիչ»-ի աշխատակիցներին ապահովում էին բնակարաններով, Երևանից Աբովյան եկող աշխատակիցների համար գործում էր մի քանի տրանսպորտ։ «Համամիութենական գործարան էր: Բա ես կարո՞ղ էի գնալ  Լվով կամ Օդեսա ։ Աշխարհում Լա Սկալայաից հետո Օդեսայի, իսկ հետո Լվովի օպերան է։ Երեք ամսով ինձ ուղարկեցին Օդեսայում սովորելու։ «Չափիչ»-ի շնորհիվ մենք զարգացանք»,- հիշում է նա։

Ըստ Ավետիսյանի «Չափիչ»-ում աշխատել է 3700 մարդ։ Ցավով է նշում, որ շատերը լքեցին քաղաքը, երկիրը, գնացին ՌԴ, ԱՄՆ։ Մասնագիտությամբ պատմաբան  Ժիրայր Սևոյանի ջանքերով 2008 թվականին Երևանում բացվեց Գիտության և Տեխնիկայի թանգարանը, որտեղ  ցուցանմուշները ներկայացնում են խորհրդային Հայաստանի ռադիոարտադրությունը, էլեկտրոնային արտադրությունը,  գիտական սարքաշինությունը։ «Ինձ  հարկավոր էր ներկայացնել Հայաստանը ոչ թե որպես ագրարարային մի փոքրիկ պետություն, այլ ես ուզում էի ներկայացնել մեր ժողովրդի խոշոր գիտական պոտենցիալը: Մեր երիտասարդները մեծ գիտական մակարդակ ունեն, աշխարհից հետ չեն մնում, և այդ ամենը անհրաժեշտ է զարգացնել:

Իսկ զարգացնելու համար պետք էր հավաքել ու ներկայացնել այս պատմությունը,  այն, ինչ ստեղծվել էր պատմության անցած փուլերում։ Այդ նպատակով որոշեցի հիմնադրել թանգարանը»,- պատմում է Ժիրայր Սևոյանը։

Թանգարանում ներկայացված է «Սիրիուս» գործարանի արտադրած  օսցիլոգրաֆը, զարթուցիչ- եռալիք ռադիոընդունիչը, շարժական հեռուստացույցներ, ձայնային ուժեղացուցիչ, ռադիոդետալների նմուշներ։ ««Չափիչ» գործարանից ունենք  մի քանի սարքեր, որոնք նախատեսված էին սարքերը հաստատուն հոսանքով սնուցելու համար: Դրանք ունեին մեծ ճշգրտություն և հուսալիություն, մեծ պահանջարկ ունեն  նաև այսօր: 1990-ականներին, երբ հոսանքի խնդիրներ կային, բնակչության մեծ մասը օգտագործում էր հենց այդ սարքերը` հոսանք արտադրելու համար: 12 վոլտ մեքենայի մարտկոցից  ապահովում էին 220 վոլտի հուսալի մատակարարում»,- ասում է Ժիրայր Սևոյանը։

Նա նշում է, որ  թանգարանի սարքերն ու սարքավորումները Հայաստանի արդյունաբերության շատ փոքր  մասն են կազմում, քանի որ բազմաթիվ արտադրատեսակներ նախատեսված էին ռազմական արդյունաբերության համար, և դրանց  ցուցադրությունը օրենքով արգելված էր։ «Եթե այս ընթացքը շարունակվեր, հավատացեք, իր տեխնիկական մակարդակով Հայաստանը չէր զիջի աշխարհի ամենազարգացած պետություններին:

Մենք ունեցել ենք  սարքավորումներ, որոնց նմուշները եղել են ԱՄՆ-ում: Դպրոցականները այցելում են, տեսնում են պոտենցիալը, ոգևորվում են: Հույս ունենք, որ տեսնելով՝ իրենք էլ կձգտեն այս ամենը զարգացնել»,- ասում է թանգարանի հիմնադիրը։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
61-ամյա Զեփյուռ Շահումյանը 18 տարի աշխատել է Աբովյանի «Չափիչ» գործարանում, որպես զոդող: Նա կարոտով է հիշում  գործարանում աշխատելու տարիները: «Չափիչ»-ում աշխատելիս ծանոթացել է ապագա ամուսնու հետ, հետո գործարանից բնակարան են ստացել, որտեղ մինչև հիմա ապրում է նրանց ընտանիքը:  Գործարանի փակվելուց հետո Զեփյուռն ու նրա ամուսինը գործազուրկ են դարձել: Այսօր անմիջապես շենքի հարևանությամբ Զեփյուռ Շահումյանը նպարեղենի փոքրիկ կրպակ է աշխատեցում՝ փորձելով այդ կերպ հոգալ ընտանեկան ծախսերը։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
Մշակութաբան Արփի Բալյանը Աբովյան քաղաքի  գործարանները համարում է մոդեռնիստական ճարտարապետության նմուշներ և մտահոգվում, որ արբանյակ քաղաքը հետխորհրդային ժամանակաշրջանում կորցրեց իր նախկին նշանակությունը։

«Աբովյանն իրականում փոքր քաղաք է՝ խորհրդային տարիներին կառուցված։ Մեր ժամանակներում փորձում են կոտրել քաղաքի դիմագիծը: Այս լայն ճանապարհներին անընդհատ սնկի նման աճող խանութներ ու շինություններ են հայտնվում, որ լրիվ զուրկ են որևէ ճարտարապետական լուծումից,  չունեն ճարտարապետական սկզբունքային քաղաքականություն»,- ասում է մշակութաբան Բալյանը։

Ըստ նրա, շատ կառույցներ բարձիթողի վիճակում են, անուշադրության մատնված կամ էլ տեղում այլ բան է կառուցվում։«Վառ օրինակ է«Սիփան» հյուրանոցը։ Այնտեղ հիմա  բնակելի տարածք է, մի քանի մարդ են ապրում, եթե չեմ սխալվում՝ առաջին հարկում բանկեր են կառուցել։

Բարեբախտաբար գոնե չի ավերվում, բայց  դրան զուգահեռ ուշադրության էլ չի արժանանում»,- ասում է նա։ Նա անհանգստանում է Աբովյանում գոյություն ունեցող բազմաթիվ գործարանների մոռացության մատնված շենքերի ճակատագրով՝  նշելով, որ ժամանակակից աշխարհում նման վայրերը չգործածելու դեպքում վերաիմաստավորում են՝ այլ նշանակություն տալով։

Արփի Բալյանն Աբովյանի լքված հատվածի վերաիմաստավորման իր տարբերակն ունի: «Իմ երազանքն է արտլաբորատորիա բացել լքված գործարաններից մեկի տարածքում, փորձել , վերաիմաստավորել Աբովյանը»,- բացատրում է Արփի Բալյանը։ Մշակութաբանը կարծում է, որ տարածքների վերարժևորումով ուշադրություն կդարձվի նաև խորհրդային տարիներին Աբովյան քաղաքի կենտրոնական մասում  տեղադրված, հետագայում արդյունաբերական շինությունների պես մոռացության մատնված արվեստի գործերին:
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page
Goto first page

Հրազդան

Goto first page
Goto first page
40 400 բնակչություն ունեցող Հրազդանը համարվում է Հայաստանի` փոշով ամենենից շատ աղտոտված օդն ունեցող քաղաքը։ Այստեղ գործում է ընդամենը մեկ պոլիկլինիկա և  քաղաքն ու մոտակա բնակավայրերը սպասարկող մեկ բժշկական կենտրոն, որտեղ թոքաբան չկա:
Goto first page
Քաղաքի Կենտրոն թաղամասի անմիջական հարևանությամբ գտնվող, առաջին հայացքից կանաչապատ բլուրներից մեկը այդ խնդրի աղբյուրներից մեկն է:
Goto first page


Վարչական կենտրոնն ու «Հրազդանի լճերն»  իրարից բաժանող բլրի գրեթե կեսը ակոսված է հանքով: Այն գտնվում է անմիջապես բնակելի շենքերի հարևանությամբ, սակայն բուն հանքի հատվածը վարչական կենտրոնից տեսանելի չէ ։
Goto first page
«Այստեղից Ցեմենտի գործարանի համար կրաքար են հանում։ Ի դեպ, ասում են, որ այս հանքի կրաքարը աչքի է ընկնում իր որակով, բայց հանքը զբաղեցնում է բլրի մեծ մասը, ու այս փոշին ու ավազը քամու հետ հասնում է մոտակա տներ», - դեպի հանք տանող ճանապարհին պատմում է «Առողջ Հրազդան» բնապահպանական շարժման անդամ Արսեն Արսենյանը:
Գործարանն աշխատում է մասնակի հզորությամբ,
իսկ հանքը գրեթե լքված է:
Goto first page
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Հրազդան քաղաքում փոշու միջին ամսական խտությունը սահմանային թույլատրված քանակը գերազանցում է մինչև 2,8 անգամ:
Goto first page






2005-2006 թթ. Հայաստանի վիճակագրական վարչության կանխատեսումների համաձայն Հրազդան քաղաքում հաջորդ տասը տարիներին նոր աշխատատեղերի ավելացում էր ակնկալվում, ինչը քաղաքում հավելյալ բնակարանների կարիք կառաջացներ:
Goto first page
2007թ-ին «Հայնախագիծ»-ի մասնագետները, վերանայելով  Հրազդանի գլխավոր հատակագիծը, առաջարկեցին որպես կրաքարի հանք  շահագործվող բլրի ձախ կողմում գտնվող «Աղբյուրակ» ջրամբարի բարեկարգման և կառուցապատման հեռանկարային նախագիծ:
Goto first page
Քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ Նունե Պետրոսյանը նշում է` թաղամասը բավականին ինքնաբավարար էր լինելու, տարածքում կառուցվելու էին նաև ուսումնադաստիարակչական կենտրոններ, կենտրոնական կանաչ զբոսայգի, ավտոկայանատեղեր:
Goto first page
Անկախ Հրազդանում գործող խոշոր գործարանների և մանր ձեռնարկությունների քանակից, 40 400 բնակչություն ունեցող Հրազդանի մոտ 1/3-ը համարվում է աղքատ, իսկ վերջին տարիներին մեծ չափերի հասնող արտագաղթը անիրական դարձրեցին քաղաքի զարգացման պլանը, որը նախատեսված էր կյանքի  կոչել 2020թ-ին:
Goto first page

Fullscreen
1970 թվականին Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա  կառուցվեց «Հրազդանմաշ» գործարանը, որի շուրջը հետագայում զարգացավ Հրազդան քաղաքը։ Խորհրդային տարիներին «Հրազդանմաշ» գործարանը համարվում էր հակաօդային պաշտպանության կարևորագույն հիմքերից մեկը։ «Հրազդանմաշ»-ի գործունեության  լավագույն տարիներին աշխատողների քանակը հասնում էր 10-12 հազարի։ Գործարանի  անկումը սկսեց ԽՍՀՄ փլուզմամբ, քանի որ գործարանի հիմնական պատվիրատուն ԽՍՀՄ բանակն էր։

«1990-ականների  կեսերից ԽՍՀՄ պատվերները վերացան,  իսկ հայկական բանակի պատվերներն աննշան էին խորհրդային մաշտաբների հետ համեմատած։ Արդյունքում «Հրազդանմաշ»-ը իր կամքից անկախ գնաց դեպի անկում»,- ասում է ընկերության իրավաբան, կադրերի բաժնի պետ Արտավազդ Մակինյանը։  Հրազդանի համար կենսական նշանակություն ունեցող գործարանը սեփականաշնորհվում է  1998 թվականին, արդյունքում, ըստ արտադրական մասնաշենքների, կազմավորվում են մի քանի կազմակերպություններ։

2001 թվականին «Հրազդանմաշ»-ը վերակազմակերպվում է։ Նույն թվականին էլ կազմավորվում է «Պատնեշ» ընկերությունը, որն այսօր  աշխատում է Հայաստանի Պաշտպանության նախարարության պատվերով։ ««Պատնեշ»-ը 2012-2013 թվականներից հետո եռապատկել է իր արտադրական ծավալները կրկնապատկել աշխատողների  թվաքանակը։ Մի քանի անգամ ավելացրել է վերանորոգվող տեխնիկայի տեսականին»,- ասում է Արտավազդ Մակինյանը։

 «Պատնեշ» ՓԲԸ-ի տնօրեն  Համլետ Հարությունյանն էլ նշում է՝ ընկերության գործունեությունը ՀՀ զինուժի հակաօդային պաշտպանության տեխնիկական  նորոգումն է։«Ընկերության կորիզը  նախկին աշխատողներն են, կան իհարկե աշխատողներ նաև Երևանից, որոնց տեղափոխումն ընկերությունը իրականացնում է սեփական ուժերով։ Այսօր «Պատնեշն» ունի մոտ 70 աշխատող»,- ասում է  «Պատնեշ» ՓԲԸ-ի տնօրենը։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
Մասնագիտությամբ տնտեսագետ Լևոն Ստեփանյանը ուսանողական  տարիներին մտադրված էր ավարտելուց հետ տեղափոխվել Երևան: Սակայն Լևոնի նպատակները փոխվեցին՝ նա որոշեց   հիմնել Հրազդանում «My corner» հակա-սրճարանը, ստեղծելով քաղաքի երիտասարդության համար որակյալ ժամանցի վայր։ Իսկ 2018 թվականի հոկտեմբերին Լևոնը մասնակցեց  Հրազդանի քաղաքապետի ընտրություներին։ «Հասկացա, թե իմ քաղաքը ինչպիսի  սիրով եմ սիրում։ Իմ հնարավորությունների տեսանկյունից դիտարկելով հասկանում եմ, որ ես կարող եմ փոփոխություններ մցնել իմ քաղաքում»,- ասում է նա։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
Մոսկվայից Երևան տեղափոխված ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը փորձում է  վերակենդանացնել իր մանկության քաղաքը՝ Հրազդանը։ Նա ներկայացնում է Հրազդանի կենտրոնական զբոսայգու  վերակառուցման նախագիծը, որտեղ քաղաքի յուրաքանչյուր բնակիչ կգտնի քաղաքի իր հարազատ անկյունը։

 «Հրազդանն  ախույժ, մեծ, հզոր ու հետաքրքիր քաղաք էր, որտեղ կար ամեն ինչ  մարդու դինամիկ զարգացման համար։ Վերջին 25-30 տարիներին իշխանության եկած որևէ մեկը չի մտածել, վերջիվերջո, ո՞րն է քարտեզի վրա Հրազդանի գոյություն ունենալու իմաստը»,-հարց է բարձրացնում  ճարտարապետը և ներկայացնում քաղաքի ապագայի զարգացման իր տեսլականը։ Զալիբեկյանը ներկայացնում է Հրազդան քաղաքի կենտրոնական հրապարակի վերաիմաստավորման նախագիծը՝ ներառելով քաղաքի հանրային տարածքները։

«Հաշվի է առնվում ամեն ինչ, թե՛ շրջակա միջավայրը, թե՛ մարդիկ, որոնք ապրում են այդտեղ, թե՛ պոտենցիալ զարգացումը վերակառուցելուց հետո: Իհարկե, դու կարող ես, բոլոր կանոնները հաշվի առնելով, ձևավորել տարածք, բայց դա երաշխիք չէ, որ այն կհաջողվի և կսիրվի: Այս տարածքի առավելությունն այն է, որ չնայած լքված է, անշուք, բայց մարդիկ սիրում են այն, քանի որ ուրիշ գնալու տեղ չունեն»,-ասում է նա:

Ըստ նախագծի՝ զբոսայգին բաժանվել է  մասերի, որտեղ ներառվել են տարիքային բոլոր խմբերին  հետաքրքրող վայրեր:«Սքեյթ, չմուշկ քշելու գոտուց մինչև ավելի տարեց մարդկանց համար նախատեսված  հանգիստ գոտիներ` նարդի, շախմատ խաղալու վայրեր, բեմ, որտեղ կկազմակեպվեն համերգներ, չէ ո՞ր քաղաքը զարգացնելու միջոցներից մեկն էլ անընդհատ մշակութային միջոցառումներ կազմակերպելն է:

 Յոթ տարբեր գոտիներ կան, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործառույթը, այդ ամեն ինչից զատ ավելացնում ենք կանաչ գոտիները, ծառերը»,-ապագա հրապարակի մասին է պատմում երիտասարդ ճարտարապետը։ Նա համոզված է՝ եթե նախագիծը հաջողության ունեցավ, ապա շարունակական կլինի, քանի որ շրջակա միջավայրը կձգտի նմանվել  պուրակին:
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page
Goto first page
Goto first page
Goto first page

Չարենցավան

Goto first page
Goto first page
«Մեկ տարեկան էի, երբ  ծնողներս 1964թ-ին տեղափոխվեցին այդ օրերին ակտիվ կառուցվող Չարենցավան»,- ասում է Չարենցավանի բնակիչ Գագիկ Ակիջյանը:  Այն հիմնադրվել է 1947 թ-ին, որպես Գյումուշի ՀԷԿ-ի կառուցողների ավան, իսկ 1961 թ-ին ստացել է քաղաքի կարգավիճակ և մի քանի տարի անց` Եղիշե Չարենցի 70-ամյակի կապակցությամբ, վերանվանվել Չարենցավանի։
Goto first page









«Աճող քաղաք էր, նոր շենքեր էին կառուցվում, նոր գործարաններ էին բացվում, իմ մեծանալով քաղաքն էլ էր մեծանում: Մանկապարտեզիս ճանապարհն անցնում էր շինհրապարակներով»:
Goto first page
«Մեր երիտասարդության տարիներին միակ ժամանցի վայրերն էին կինոթատրոնն ու զբոսայգին, սրճարաններ չկային: Այսօր կինոթատրոնում ֆիլմերի փոխարեն Ավետարանչական եկեղեցու հետևորդները ժամանակ առ ժամանակ հավաքներ են անցկացնում»։
Goto first page
«Ժամանակին Չարենցավան քաղաքում գործող  16 գործարանները ապահովում էին մոտ 10000 աշխատատեղ: Եվ ինչպես  շատերը, ես ընդունվեցի Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որպեսզի կարողանամ աշխատել քաղաքի գործարաններից մեկում»:
Goto first page
«Խորհրդային միության փլուզումից հետո հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ, շատերը ստիպված էին մեկնել արտագնա աշխատանքի»:
Goto first page
«Իսկ ես ընտանիքս պահելու համար անհատ ձեռներեցությամբ  էի զբաղվում` «Արմավտո»-ի արտադրած բեռնակիր մեքենաները Իրան էինք առաքում: 1996թ-ից ընկերոջս հետ ամայացած գործարանի տարածքում մի քանի տարի  փորձում էինք զբաղվել ձուլակենտրոնի շահագործմամբ»:
Goto first page
Այսօր Չարենցավան քաղաքի 20 500 բնակիչներից պաշտոնապես գործազուրկ է 2544, իսկ նախկին արդյունաբերական հսկայի մի հատվածից նույնիսկ շենքերը չեն մնացել,  շատ շինություններում էլ դատարկություն է տիրում:
Goto first page

Սակայն կան գործարաններ, որոնք մասնակի են աշխատում, իսկ ոմանց տարածքում այսօր նոր տիպի գործունեություն է ծավալվում: Դրանց թվում է նախկին «Արմավտո» գործարանը, որի արտադրամասի տարածքում այսօր գործում է «Ասկե Գրուպ» ընկերությունը, որը Հայաստանում հավաքված մետաղական թափոնից ստանում են շինարարության և հանքարդյունաբերության համար անհրաժեշտ արտադրանյութ:
Goto first page
Գործարանում  այսօր աշխատում է 425 մարդ, որոնց մեծ մասը  երիտասարդներ են, սակայն մեխանիկների կազմում ընգրկված են նաև փորձառու մասնագետներ: Միջին ամսական աշխատավարձը կազում է մոտ 140 հազար դրամ:
Goto first page
Goto first page
«Քանի որ գործարաններում աշխատատեերը շատ չեն, քաղաքի բնակչության մի մասը գնացել է արտագնա աշխատանքի, մյուսը՝ զբաղվում է առևտրով: Ես էլ ինձ գտա կահույքի արտադրությունում:
Այսօր արհեստանոցս Չարենցավանում իմ ամենասիրած վայրն է: Պատվիրատուները հիմնականում քաղաքից և հարևան գյուղերից են, ովքեր մեծամասամբ գումարը մաս-մաս են վճարում»», - ասում է Գագիկ Ակիջյանը:
Goto first page

Fullscreen
Տարբեր արտադրական գործընթացների միջով անցած  Սամվել Շահգալդյանի կարծիքով հարկային թեթև քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի երկրում վերականգնել արդյունաբերությունը, այդ թվում ՝ նաև Չարենցավանում, ինչը հնարավորություն կտա ազատ աշխատել գործարարներին։

67-ամյա Սամվել  Շահգալդյանը Չարենցավանի Ավտոբեռնիչների գործարանում զոդողից մինչև գործարանի տնօրեն ճանապարհն է անցել։ ԽՍՀՄ փլուզումից հետո, բավականին արագ ինտեգրվելով տնտեսական նոր պայմաններին, մասնակցեց  միջազգային տարբեր ցուցահանդեսների, դրսի փորձը ներմուծեց Հայաստան, արդյունքում վերականգնեց Գործիքաշինական գործարանը։

Ավելի ուշ երկրում տեղի ունեցող սեփականաշնորհման հետևանքով  գործարանը փակվեց։ Այսօր Սամվել Շահգալդյանը տնօրինում է «Մուրճ» ՓԲԸ՝  արտադրելով եվրոպատուհաններ ու դռներ։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
Չարենցավանցի  բրեյք դանսի վարպետի երազանքն է քաղաքը վերածել Կոտայքի մարզում մշակութային կենտրոնի՝ զարգացնելով տարածաշրջանում պարի այս տեսակը ամենատարբեր ուղղություններով:  

Արսեն Հովհաննիսյանը համոզված է ՝ Չարենցավանն ունի բոլոր նախադրյալները նման կենտրոն դառնալու համար:Արսենը առաջինն էր ու գրեթե միակը Չարենցավանում, ով 2006 թվականին սկսել է զբաղվել այս պարատեսակով։  

«Բրեյքին որքան հնարավոր էր տեղ ու ժամանակ էի տրամադրում, ավտոտնակ, տանը ինչ որ անկյուն, անգամ դեպք է եղել, որ տանը ոտքս գիպսի մեջ էի պարապում...։ Մեր սերունդը հիմնականում վիդեոների վրա է մեծացել, ուսուցիչ չունեինք: Չկային վիդեոդասեր, որոնցով  կարելի էր առանց վնասվածք ստանալու սովորել, այն ժամանակ էլ համացանցը շատ հնարավորություններ չէր տալիս, ինտերնետ ակումբներում ամբողջ գիշերը մի քանի վիդեո էինք կարողանում ներբեռնել»,-հիշում է Արսեն Հովհաննիսյանը։

Սկզբանական շրջանում  շատերի համար անըդունելի պարատեսակը քաղաքում աստիաճանաբար սիրեցին։ Բրեյք դանսը սկսում է հետաքրքրել նաև Արսենի ընկերներին։ Զորացրվելուց հետո Արսենը Չարենցավանում բացել է պարի իր առաջին խմբակը՝ նպաստելով քաղաքում  հիփ-հոփի ու բրեյք դանսի զարգացմանը։

«Չնայած ավարտել էի պոլիտեխնիկական ինստիտուտը, բայց մտածեցի՝  ի՞նչն է ինձ մոտ ավելի լավ ստացվում, որով կարող եմ գումար վաստակել: Նաև կար նոր սերունդ, ում հետաքրքրում էր պարի այս տեսակը»,-ասում է նա։

Արսենի խոսքերով՝ բրեյք դանսը փողոցային մշակույթ է, որը շատերին  նոր կյանք է տվել։ «Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որտեղից սերում է բրեյք դանսը, մարդիկ պարային բաթլների միջոցով իրենց հարցերն էին լուծում։ Երգի, ռեպի, պարի միջոցով ու առանց իրար վնասելու»,-ասում բրեյք դանսի վարպետը։ Այսօր բրեյք դանսի պարապմունքները նույնպես Չարենցավանում  օգնում են տղաներին հետաքրքիր զբաղմունք գտնել և կտրվել փողոցից։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
Ճարտարապետ Զարուհի Ամիրաղյանի կարծիքով՝ մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Չարենցավանը, երևանյան ագլոմերացիայի մեջ գտնվելով,  կարող է դառնալ Երևանի մարզական կենտրոնը: Նա առաջարկում է քաղաքի նախկին արդյունաբերական տարածքները վերածել բազմատեսակ կենտրոնների:

«Չարենցավանի բնակելի հատվածը բաղկացած է 8 թաղամասերից։ Յյուրաքանչյուրն ունի  հստակ կառուցվածք։ Եթե փորձենք պատկերացնել, թե որո՞նք կարող են դառնալ քաղաքը վերակենդանացնելու առաջին քայլերը, կարելի է սկսել Խանջյան փողոցից։ Այն գեղեցիկ ու  ծառապատ է, այստեղ են տեղաբաշխված եկեղեցին, բանկերը, դեղատները։ Այսինքն, երևում է, որ այն յուրահատուկ նշանակություն ունի քաղաքի կյանքում։ Միացնում է հրապարակը զբոսայգուն»,- ասում է Չարենցավանի հատակագծի նախագծմանը մասնակից երիտասարդ ճարտարապետ-քաղաքաշինարարը:

 Ըստ նրա, քաղաքային ճանաչելի կառույցների  բացակայությունը բացասաբար է ազդում Չարենցավանի զարգացման վրա, մինչդեռ աչքի զարնող յուրահատուկ շենքերը քաղաքի հյուրերին թույլ կտան   հեշտությամբ կողմնորոշվել։ Ըստ նրա՝ հետագայում քաղաքի զարգացման ծրագրում այս խնդիրը պետք է հաշվի առնել։

Չարենցավանի `արդյունաբերական քաղաք լինելու հանգամանքը ըստ Ամիրաղյանի որևէ կերպ բացասաբար չի կարող ազդել  քաղաքի ընդհանուր կառուցվածքի վրա։ «Քանի որ կա գոտիների հստակ  բաժանում, այդ առումով որևէ դժվարություն չի լինի տրանսֆորմացիայի ենթարկել  քաղաքը։ Արդյունաբերական տարածքները կարող են բազմատեսակ կենտրոնների վերածվել»,-ասում է ճարտարապետ-քաղաքաշինարարը։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Հակոբ Շահգալդյան, Չարենցավան համայնքի ղեկավար

0:00
/
0:00
Start audio now
Goto first page
Goto first page
Goto first page

Մեծամոր

Goto first page
Goto first page
1969 թ-ին հիմնված Մեծամոր քաղաքը  նախատեսված էր իբրև Հարավային Կովկասում միակ ատոմակայանի աշխատողների ավան։ Քաղաքն ամբողջությամբ կառուցվում և զարգանում էր ատոմակայանի շնորհիվ: Այսօր քաղաքի բնակիչներից քչերը կապ ունեն ատոմակայանի հետ: Սմբատ Խղթյանը, իր համաքաղաքացիների պես  իր սոցիալական կարիքները հոգում է մոտակա այլ քաղաքներում:
Goto first page
«2007 թ-ին, երբ բանակում ծառայելուց հետո ԵՊՀ-ի ուսանող էի, հարազատներս համոզում էին հայտ ներկայացնել նորաստեղծ «Ժողովրդական երգիչ» նախագծին մասնակցելու համար: Այդ ժամանակ  պատկերացում անգամ չունի, թե ինչի կվերածվի մանկական հետաքրքրությունս»:
Goto first page
«Երգեցողության դասեր չեմ վերցրել, սակայն լսել եմ խորհուրդներ ոլորտի մեծերից, համացանցի օգնությամբ զբաղվել ինքնակրթությամբ, իսկ հեռուստանախագծին մասնակցելուց հետո հաճախ հանդես եմ գալիս հավաքական համերգներին»:
Goto first page
«Մի անգամ երազ տեսա, թե ինչպես «Արամ Խաչատրյան»-ի բեմից երգում եմ մի շատ գեղեցիկ լիրիկական երգ՝ «Ես հովիվ եմ զով սարերի»: Ու միտք առաջացավ ազգային երգերի օգնությամբ բեմադրել «Աշուղ Ղարիբը»»:
Goto first page







«Կարճ ժամանակ անց անընդհատ սկսեցի գնալ Երևան՝ Կոնսերվատորիայի արխիվներից օգտվելու և թառահար ու կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրի հետ հանդիպելու: Երեք տարվա աշխատանքների արդյունքում ստեղծվեց  “Աշուղ Ղարիբ” ժողովրդական օպերան, որի բեմականացումն այսօր ընտանիքիս ամենամեծ երազանքն է»:
Goto first page






«Վաղ մանկուց պարանոցի  խնդիր ունեի, որը բժիշկները լուծել չէին կարող, սակայն ես լուծեցի այն՝ վեց տարեկանից ձյուդոյով պարապելու միջոցով»:
Goto first page





«Մարզումների համար գնում եմ Արմավիր, որը Մեծամորից 9 կմ հեռախորության վրա է: Իմ պես Մեծամորի բնակչության գերակշռող մասն իր սոցիալական և մշակութային կարիքները հոգալու համար հիմնականում գնում են Երևան կամ Արմավիր»:
Goto first page
«Այսօր Մեծամորում, որտեղ կրթված երիտասարդության քանակը բավականին մեծ է, շատերը զբաղվածության խնդիր չունեն, սակայն  մշակութային և սպորտային կյանքը պակասում է»:
Goto first page
«Հիմնական աշխատանքս Հայաստանի տարբեր քաղաքներում հանդիսությունների վարումն է: Սակայն, հնարավորության դեպքում հաճույքով մասնակցում եմ ժողովրդական երգին նվիրված համերգներին»:
Goto first page
«Թեպետ Մեծամորը Երևանից շատ հեռու չէ, սակայն աշխատանքի բնույթը, կնոջս Երևանում աշխատելը և մեր ավագ դստեր դպրոցի ընտրությունը ստիպեցին Երևան տեղափոխվել՝ ճանապարհներին ծախսվող ժամանակը տնտեսելու համար»:
Goto first page

Fullscreen
51 տարի ատոմակայանում աշխատող Էդվարդ Գրիգորյանը Մեծամոր է տեղափոխվել Արմավիր քաղաքից դեռևս 44  տարի առաջ, երբ նոր-նոր էին սկսել բնակելի շենքերի կառուցումը։

«Երբ տեղափոխվեցինք, պատրաստ էին արդեն մի  4-5 շենքեր, մնացածը կիսակառույց էին, միայն հիմքն էր։ Հենց որ քամի էր լինում, փոշին բարձրանում էր: Այնքան տհաճ էր, ռուսները դրան ասում էին «հայկական անձրև»»,-հիշում է Էդվարդը։  Լավ  է հիշում նաև ատոմակայանի առաջին թողարկումը։

«Իմ հերթափոխի պետը Մարտուն Գևորգյանն էր,  հիմա էլ դեռ աշխատում է։ Դե թողարկելու համար տուրբինը պետք է պտտվի՞ չէ, իսկ դրա համար գոլորշի է պետք: Բերել էին հատուկ վագոններ, հեղուկ վառելիքով աշխատող, դրանցով ստանում էինք գոլորշի, հենց պտտեցինք, ստացվեց, որ ատոմակայանը մտավ իր աշխատանքի մեջ»,-հիշում է Գրիգորյանը։Էդվարդ Գրիոգրյանի կարծիքով,  Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի սպառվելուց հետո մարդիկ այդտեղ կարող են տարբեր գործունեությամբ զբաղվել, ինչպես օրինակ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով կամ արհեստական մարմարի ստացումով։

 «Բավականին մատչելի է, ու հումքն էլ որքան ուզեք, բնական նյութեր էլ կարող են օգտագործել, օրինակ՝ քարի փոշին, որը ոչ մի կերպ չի օգտագործվում; Ամենակարևորը՝ պետք է հաշվի առնել, որ դրանք բնական նյութեր լինեն, որ էկոլոգիան չխախտվի»,-ասում է Էդվարդ Գրիգորյանը։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
Մեծամոր քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող պատմագիտական արգելոց-թանգարանի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերված մետաղատեսակները վկայում են այն մասին, որ այդ տարածքում վերամշակել են պղինձ, անագ, ինչը նշանակում է, որ այդ հատվածում դեռ հնագույն ժամանակներում  արդյունաբերական խոշոր կենտրոն է եղել։

 «Մարդիկ այստեղ նաև տարանցիկ առևտրով են զբաղվել, այդ մասին են վկայում արքայական դամբարաններից,  բնակատեղիներից հայտնաբերված մեծ քանակությամբ խխունջները, որոնց խեցիները ունեն միջերկրածովյան և պարսիցծոցյան ծագում,  ինչն  ապացուցում է, որ դրանք առևտրի միջոցով են հասել հայկական լեռնաշխարհ և Արարատյան դաշտավայր»,- ասում է  Մեծամորի պատմագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հնագետ Արտավազդ Զաքյանը։

Արգելոց-թանգարանում աշխատում են  զբոսաշրջային նոր փաթեթի վրա, որի ներդրումը խթան կհանդիսանա  զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, ինչն էլ կնպաստի հարակից համայնքների զարգացմանը, այդ թվում՝  Մեծամորի:

«Մենք հիմա թիմով աշխատում ենք մի փաթեթի վրա, որը կներառի ինչպես Տարոնիկ համայնքը (Արմավիրի մարզ), այնպես էլ՝  հարակից համայնքները՝ հնարավորություն տալով որոշակի զարգացում տալ նաև այդ համայնքներին»,-ասում է Արտավազդ Զաքյանը։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page

Fullscreen
Երևանում գործող «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը «Վերանայելով Մեծամորը» ծրագրի միջոցով փորձում է հանրության լայն շերտերի համար հայտնի դարձնել այս քաղաքը: Այստեղ ստեղծվել է արվեստագետների հետազոտական խումբ, որն ուսումնասիրել է Մեծամորը՝ որպես սովետական մոդեռնիզմի քաղաք, և ՀԷԿ-ի պատմությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքային միջավայրի հետխորհրդային զարգացումներին, շրջակա միջավայրի պահպանության մտահոգություններից և մարտահրավերներից բխող հարցերին։

Կազմակերպության ծրագրերի համակարգող Արմինե Շահբազյանն առանձնակի շեշտում է նաեւ քաղաքի անորոշ ապագայի հարցը: «Հեռանկար կա, որ 10 տարի հետո ատոմակայանը կփակվի, ու պարզ չի, թե ի՞նչ ճակատագիր կունենա այդ ժամանակ քաղաքը»։ Արմինեն մատնանշում է իրենց հետազոտության արդյունքները: Դրանց համաձայն՝ քաղաքի բնակիչների մեծ մասն աշխատում է ատոմակայանում,  գերակշռող մասը տղամարդիկ են։ Եթե ատոմակայանը փակվի, նրանք կմնան առանց աշխատանքի և այլընտրանքի։

Հենց այդ այլընտրանքն ստեղծելը ծրագրի հաջորդ նպատակն է՝ պահպանելով և վերականգնելով Մեծամորի ճարտարապետությունը՝ դարձնել այն գրավիչ քաղաք այցելող զբոսաշրջիկների և տեղացիների համար։ Տուրիզմի զարգացման շնորհիվ էլ հնարավոր կլինի ստեղծել եկամտի այլընտրանքային միջոցներ։
Close
Goto first page
0:00
/
0:00
Start video now
Goto first page
Goto first page

Ռոբերտ Գրիգորյան, Մեծամոր համայնքի ղեկավար 

0:00
/
0:00
Start audio now
Goto first page

Goto first page

Goto first page

Goto first page

Goto first page

Goto first page

Goto first page
Scroll down to continue Swipe to continue
Swipe to continue
Close
Overview
Scroll left
Scroll right